Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչները օրերս խոտհարքի ժամանակ սահմանախախտի են ձերբակալել:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արարագ համայնքի ղեկավար Կարեն Ղազարյանը, գյուղացիները սահմանախախտին հանձնել են ուղեկալի հրամանատարական կազմին:

Նրա խոսքով՝ սահմանախախտին բռնել են Հայաստան-Թուրքիա սահմանին, իսկ նրա ազգության մասին ոչինչ ասել չի կարող: