Սիրիական ծայրահեղական «Ահրար աշ-Շամ» խմբավորման առաջորդների հանդիպման ժամանակ պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում առնվազն 28 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների պահպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնին (OSDH):
Բացի այդ, հաղորդվում է, որ մահապարտ-ահաբեկչի իրականացրած ահաբեկչության արդյունքում լուրջ վնասվածք է ստացել «Ահրար աշ-Շամ»-ի առաջնորդ Հասան Աբուդը:
Խմբավորման առաջնորդների հանդիպումն անցկացվել է Իդբիլ նահանգում:
Ծայրահեղական «Ահրար աշ-Շամ» խմբավորումը սալաֆիական բրիգադների միավորում է, որոնք Սիրիայում պատերազմում են Բաշար Ասադի կառավարական զորքերի դեմ: Խմբավորման կազմում 10-20 հազար զինյալներ են ընդգրկված, ինչի արդյունքում այն համարվում է ամենախոշոր ընդդիմադիր զինված խմբավորումներից մեկը:





























