Արարատի մարզի Այգեստան գյուղում սեպտեմբերի 9-ին մահացած հայտնաբերված Հերմինե Գրիգորյանն ամուսնացած չէր, ապրում էր մենակ, իսկ դեպքի օրը նրան հայտնաբերել են հարեւանները:
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը հայտնեց, որ Հերմինեի դին գտել են գիշերը ժամը 02:00-ի սահմաններում:
«Ընկերուհին եկել, տեսել է դուռը փակ, կանչել, կանչել, ներսից ձայն չեն տվել, ստիպված հարեւաններին է կանչել, պատից մտել են տուն եւ ննջասենյակում ակնողնու կողքին հայտնաբերել Հերմինեի դին, իսկ տունն ամբողջությամբ տակնուվրա էր, խառնված իրար: Անմիջապես ոստիկանություն ենք կանչել: Ըստ նախնական վարկածի՝ նրան խեղդամահ են արել, որովհետեւ մարմնի վրա բռնության հետքեր էլ կան, ինքն էլ կիսամերկ»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով՝ 56-ամյա Հերմինե Գրիգորյանը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, համեստ եւ խելոք կին էր, ազատամարտիկի քույր:





























