ԱՄՆ-ում ձերբակալվել է իր 5 երեխաների (1-ից մինչեւ 8 տարեկան) սպանության մեջ կասկածվող տղամարդ, հաղորդում է «Ռոսբալտը»` վկայակոչելով USA Today-ին:
Սեպտեմբերի 3-ին Ջոնսի նախկին կինը դիմել էր ոստիկանություն՝ նախկին ամուսնուն գտնելու մի շարք անհաջող փորձերից հետո:
Սեպտեմբերի 6-ին Միսիսիպի նահանգում ոստիկանությունը ձերբակալել էր տղամարդուն՝ թմրանյութային հարբածության վիճակում մեքենա վարելու համար: Նրա մեքենայում հայտնաբերվել են թմրանյութ եւ արյան հետքեր:
Տղամարդը խոստովանել է երեխաների սպանությունը եւ հաղորդել, որ նրանց թաղել է Ալաբամա նահանգում: Նրանց մարմինները հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ին:





























