Նիկոլայ Միկլուխո-Մակլայը ոչ միայն ազգագրագետ էր, մարդաբան ու աշխարհագրագետ, այլ նաեւ ռուս հետախույզ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այդ մասին պատմել է պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պաշտպանության նախարարության աշխատակից Օլեգ Կարիմովը:

«Նիկոլայ Միկլուխո-Մակլայը հետախույզ էր դարձել ըստ գաղափարական մտահաղացումների՝ փորձելով փրկել նոր Գվինեայի բնակիչներին»,- պատմել է գիտնականը:

Կարիմովը նշել է, որ ծովային նախարարությունում Միկլուխո-Մակլայի հաղորդագրություններին կասկածով էին վերաբերում: «Նրան չէր բավականացնում ռազմական կրթությունը, նա չէր կարող նշել ոչ թնդանոթների տրամաչափը, ոչ նավերի կառուցման ամսաթիվը, ոչ էլ մասնագիտորեն նկարագրել ամրացումները»,- պարզաբանել է գիտնականը:

Նիկոլայ Միկլուխո-Մակլայը ռուս ազգագրագետ, մարդաբան, կենսաբան եւ ճանապարհորդ էր, որն ուսումնասիրում էր Ասիայի հարավ-արեւելքի, Ավստրալիայի եւ Օկեանիայի տեղաբնիկներին(1870-1880-ական թթ.), այդ թվում նաեւ Նոր Գվիենայի հյուսիսարեւելյան ափերի պապուասներին: