Ֆրանսիայի դատարանը անմեղ է ճանաչել  2013թ. փետրվարին Հռոմի Բենեդիկտոս 16-րդի հրաժարականի առիթով Փարիզի Աստվածամոր տաճարում մերկացած FEMEN շարժման ակտիվիստուհիներին:

Ինը աղջիկներ գոչել են. «Պապն այլեւս չկա»: Ականատեսների վկայություններով՝ աղջիկների մեջքին հետեւյալ գրություններ են եղել. «Ոչ հոմոֆոբներին», «Հավատի ճգնաժամ» եւ «Ցտեսություն, Բենեդիկտոս»:

Տաճարի պահակները ակտիվիստներին փողոց է դուրս բերել, որտեղ նրանք շարունակել են վանկարկել եւս 10 րոպե:

Դատախազությունը պահանջել է աղջիկներից յուրաքանչյուրին 1500 եվրոյի տուգանք նշանակել:

Փարիզի ուղղիչ դատարանը ակտիվիստների մեղքը ապացուցված չի համարել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: