Ռուսական գազի ներկրման դադարեցման պատճառով Էներգետիկայի նախարարությունը հանձնարարել է վեց հանքավայր արդյունաբերություն ներմուծել:
Ուկրաինան Գազպրոմի կողմից ռուսական գազի մատակարարման դադարեցումից հետո մշակման համար վեց նոր նավթագազային հանքավայր է ներմուծում արդյունաբերություն: Այդ մասին նշվում է Ուկրաինայի Էներգետիկայի եւ ածխային արդյունաբերության նախարարության համապատասխան հրամաններում սեպտեմբերի 4-5-ի ընթացքում, որոնք հրապարակվել են գերատեսչության կայքում:
Փաստաթղթերի համաձայն՝ խոսքն Արեւմտյան-Ստարովերյան, Կոբզեւյան, Գորոբցեւյան, Եվգենեւյան, Դրոբիշեւյան հանքավայրարեի մասին է, ինչպես նաեւ Վալյուխիվյան նավթագազային հանքավայրի մասին:
Փաստաթղթերում, միեւնույն ժամանակ, չի նշվում տվյալ հանքավայրերում ածխաջրածնային հանքի կանխատեսելի ծավալները, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:
Հրամաններում նշվում է, որ նշված հանքավայրերը մշակում է Ուկրաինայում ամենախոշոր գազարդյունահանող Ուկրգազդոբիչա ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են «Նավթոգազ Ուկրաինի» ընկերությանը:





























