1988թ.-ի երկրաշարժից տուժածներին ներքաշում են փաստաթղթային քաշքշուկի մեջ: Այդ մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է խորհրդարանի անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ 1988թ.-ին երկրաշարժից տուժած շրջանների բնակիչներն անցնելով թոշակի, ի վիճակի չեն ձեռնարկություններից աշխատավարձի մասին տեղեկանք ստանալ, որտեղ աշխատել են խորհրդային տարիներին. ձեռնարկությունների կործանմամբ չեն պահպանվել նաեւ արխիվները:
«Եվ այժմ դուք այդ մարդկանց նման պահանջներ եք ներկայացնում՝ բերեք այս կամ այն փաստաթուղթը: Այդ մարդիկ ֆիզիկապես չեն կարող գտնել այդ փաստաթղթերը: Ինչո՞ւ ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում»,- հայտարարել է նա:
Պատասխան խոսքում Հայաստանի աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը փաստացի չի խոստացել խնդրի լուծում: «1992թ.-ի հունվարի մեկից հարկավոր է փաստաթղթերո հաստատել աշխատանքային ստաժը սոցվճարումների համար, ավելի ուշ դրան ավելացրել են նաեւ աշխատավարձի մասին փաստաթղթերը»,- նշել է Ասատրյանը՝ չնշելով, որ Աղետի գոտու քաղաքացիներին կարող են այլ մոտեցում ցուցաբերել:
2013թ.-ից տվյալներըհավաքագրվում են բազայում, որը թարմացվում է նախկին փաստաթղթերի թվագրման հաշվին:





























