Մեքսիկական Սինալոա նահանգում սեպտեմբերի 9-ին թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Վեց տեղանոց թեթեւ շարժիչով Cessna ինքնաթիռն ընկել է Գուասավե քաղաքից ոչ հեռու: Տեղի դատախազության ներկայացուցչի փոխանցմամբ՝ կործանման պահին ինքնաթիռում գտնված ուղեւորների ինքնությունը պարզելը կարող է դժվար լինել, քանի որ նրանց մարմիններն անճանաչելիության աստիճան այրվել են:
Ներկայում կործանման վայրում փորձագետներ են աշխատում:





























