2012թ. օգոստոսից մինչեւ 2013թ. հուլիսը Բրազիլիայի արեւադարձային Ամազոնյան անտառների մակերեսը կրճատվել է մոտ 1/3-ով (29%-ով), հաղոդում են բրազիլական իշխանությունները:

Իշխանությունների կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներում նկատելի է, որ այդ ժամանակահատվում մոտ 6 հազար քմ տարածքով բոլոր ծռերը կտրված են:

Բրազիլիայի ամազոնյան անտառաների անհետացման տեմպերի ավելացումը արձանագրվում է արդեն երկու տարի անընդմեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ավելի վաղ,անտառների մակերեսների կրճատման մասշտաբները նվազել էին:

2013թ. Բրազիլիայի իշխանությունները հայտարարել էին ամազոնյան արեւադարձային անտառների՝ վերջին ժամանակներում առավել լուրջ վտանգի ենթարկվող բոլոր տեսակի ծառերի միասնական ցուցակի կազմման ծրագրերի մասին:

Երկրի անտառային տնտեսության նախարարության տվյալներով՝ նման կարգացուցակի կազմման համար 4 տարի կպահանջվի: