Հնէաբանները Աֆրիկայի տարածքում հայտնաբերել են սմբակավոր կենդանու մնացորդներ, ասվում է Journal of Paleontology գիտական ամսագրում տպագրված հովածում:

Կենդանուն կնքել են՝ ի պատիվ The Rolling Stones խմբի առաջատար Միք Ջագերի, քանի որ կենդանու հսկայական շրթունքները շատ նման են եղել երգչի շրթուքներին: Jaggermeryx naiad-ն թարգամանվում է ՝ որպես «Ջագերի ջրային հավերժահարս»

Այդ կենդանին բնակվել է 19 մլն տարի առաջ՝ ժամանակակից Եգիպտոսի տարածքի ճահիճներում: Սկզբնապես նրան ցանկացել են կոչել՝ ի պատիվ Անջելինա Ջոլիի, սակայն The Rolling Stones-ի սիրահար հնէաբանները որոշել են անվանել իրենց սիրելի երգչի պատվին հաղորդում է Gazeta.ru-ն: