ԱՄՆ-ին՝ «ԻՊ»-ի դեմ պայքարում, կպաշտպանեն 10 արաբական երկրներ, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Պետությունները համաձայնել են իրենց ներդրումն ունենալ համատեղ պայքարին» ընդդեմ «Իսլամական պետության»,-ասված է հայտարարությունում, որն ընդունվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի՝ իր արաբ գործընկերների հետ հանդիպումից հետո, հաղորդում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ին օգնելու բանաձեւն ընդունել են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը, Իրաքը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Օմանը, Քաթարը, Միացյալ Արաբական Էմիրությունները:
Ավելի վաղ նշվել էր, որ Դամասկոսը օտարերկրյա ներխուժման մտավախություն ունի՝ կապված Բարաք Օբամայի հայտարարության հետ:




























