ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 11-ին կազմել է 409.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.96 դրամ (նվազել է 1.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 665.19 դրամ (աճել է 6.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.94 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 250.19 դրամ, ոսկին՝ 16,464.29 դրամ, պլատինը՝ 18,188.37 դրամ:

Սեպտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: