Գերմանիայում թեթեւ շարժիչով երկու ինքնաթիռի կործանման հետեւանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
Առաջինն ընկել է Շվայգհոֆենի շրջանում: Պատահարի ականատեսները նշում են, որ ինքնաթիռը սկսել է այրվել օդում, տեղական օդանավակայանի թռիչքուղուց մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, զոհված երկու անձանց ինքնությունը պարզել դեռեւս չի հաջողվել:
Երկրորդ ինքնաթիռն աղետի է ենթարկվել մեկ ժամ անց, Գերմանիայի մեկ այլ հատվածում, Նոյկիրխեն քաղաքի մերձակայքում: Օդանավում երկու տղամարդ է եղել: Երկուսն էլ զոհվել են:
Երկու պատահարի հանգամանքներն էլ քննվում են:





























