Toyota Motor Corp ճապոնական ավտոարտադրող ընկերությունը անվտանգության բարձիկների հնարավոր անսարքության պատճառով հայտարարել է 2014թ. մոդելային տարվա  մոտ 130 հազար Tundra պիկապների հետկանչման մասին: Այս մասին գրում է International Business Time-ը: 

Նշվում է, որ գրեթե բոլոր ավտոմեքենաները հետ կկանչվեն ԱՄՆ-ի շուկայից:

Նշվում է, որ մասնագետները պետք է վերացնեն անսարքությունները, որոնք ավտովթարի դեպքում կարող են հանգեցնել կողային անվտանգության բարձիկների աշխատանքի խաթարմանը: