Ուկրաինան ակնկալում է ԱՄՆ-ի առանցքային գործընկերոջ կարգավիճակ ստանալ, ինչպես նաեւ լուծել բարեփոխումներ իրանակացնելու համար ֆինանսական եւ տեխնիկական օգնության հարցը: Այս մասին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Մեզ հարկավոր է մի քանի կարեւոր որոշում ընդունել՝ ֆինանսական օգնություն, ԱՄՆ առանցքային գործընկերոջ կարգավիճակի ստացում, բարեփոխումների անցկացման համար տեխնիկական օգնություն, օգնություն ռազմական ոլորտում եւ Ռուսաստանի հանդեպ մեր գործընկերների կայուն դիրքորոշում»,-ասել է Յացենյուկը՝ մեկնաբանելով Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների օրակարգը:
«Ես լավատեսորեն եմ նայում այդ դրույթների իրականացմանը»,-ասել է նա: