Ղրիմի կարգավիճակի հարցը չի քննարկվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի բանակցություններում:
«Ղրիմը չի քննարկվում: Վստահեցնում եմ ձեզ, որ մեր նախագահների հեռախոսային խոսակցությունների եւ շփումների ընթացքում այդ հարցը չկա»,-ասել է նախարարը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Լավրովը նաեւ հավելել է, որ «քննարկվում է հնարավորությունը, որ ռուսական կողմը, օգտագործելով իր ակնհայտ լծակները, օգնի Ուկրաինայում սահմանադրական գործընթացի հաստատմանը»:





























