Իրավիճակն Ուկրաինայում կարող է միայն խաղաղ լուծում ունենալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի ԱԺ-ում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ համատեղ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գուրմիցկին:
Նա խաղաղություն ու հաջողություններ է մաղթել հայ խորհրդարանականներին եւ Հայաստանի ժողովրդին այս բարդ տարածաշրջանում: «Խաղաղություն է պետք նաեւ Ուկրաինայում»,-հավելել է Գուրմիցկին:
«Մենք միանշանակ եկել ենք եզրակացության, որ այն իրադարձությունները, որոնք մեր շուրջը կատարվում են, չունեն այլ այլընտրանք, քան խաղաղ գործընթացը, Ուկրաինան ձեզ վկա: Մենք պատրաստ ենք մեր լուման ներդնել խաղաղ ճանապարհով այդ խնդրի լուծմանը»,-ընդգծել է Բելառուսի խորհրդարանի փոխնախագահը:





























