Citroen-ի ենթաբրենդ DS-ը, որի ներքո թողարկվում են մակնիշի պրեմիում մոդելները, Եվրոպայում 2015թ.-ից հետո ինքնուրույն կդառնա, հայտնում է Autocar-ը՝ վկայակոչելով PSA Peugeot Citroen խմբի նախագահ Կառլոս Տավարեսին:
«Մինչեւ 2020 թ. մտադիր ենք մրցակից դառնալ Audi-ին: Դրա արտադրանքն իրոք տպավորիչ է, սակայն գերմանացիների հետ չենք պատրաստվում իրենց իսկ զենքով կռվել,- նշել է Տավարեսը: Մեր մեքենաներում ցանկանում ենք համատեղել ֆրանսիական նրբագեղությունը, նորաձեւության շունչը, ֆրանսիական կենսակերպը: Գերմանացիները նման մեքենա չեն կարող արտադրել», փոխանցում է Motor.ru-ն:
Հոկտեմբերին Փարիզի ավտոսրահում կկայանա Divine DS հեթչբեքի դեբյուտը, որը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու DS-ը, որի համար ներքին հարդարման երեք տարբերակ են մշակել, համալրել 1,6 լիտրանոց բենզինային տուրբոշարժիչով՝ 270 ձիաուժ հզորությամբ:





























