ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի ԱԺ եւ Բելառուսի ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ անթույլատրելի են համարում ֆաշիզմի, նացիզմի ու քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորում:

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին կայացած համատեղ ասուլիսում նրանք նշել են, որ համատեղ հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ մերժում են ֆաշիզմի, նացիզմի ու քսենոֆոբիայի ցանկացած դրսեւորում»: