ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն սկսել են Կիեւին սպառազինություն մատակարարել, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը: 

Նա չի նշել, թե ՆԱՏՕ-ի որ երկրներն են ծրագրում Ուկրաինային զենք մատակարարել: 
Ուկրաինայի «Ինտեր» հեռուըստաալիքի եթերում Գելետեյն ընդգծել է, որ «դա մահաբեր եւ ոչ մահաբեր զենք է»:
«Գործընթացը սկսվել է: Դա մահաբեր եւ ոչ մահաբեր զենք է», - նշել է Վալերի Գելետեյը:

Նա չի մասնավորեցրել, թե որ երկրներն են համաձայնել զենք մատակարարել Ուկրաինա: 
«Այս ամենը փակ ձեւաչափով է տեղի ունենում:  Իմ կողմից անպատասխանատու կլիներ բարձրաձայնել այն հարցերը, որոնք մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ», - ընդգծել է նա:

Սեպտեմբերի 14-ին Գելետեյը հայտարարել է, որ եթե Ուկրաինան չստանա Արեւմուտքի օգնությունը, կվերադառնա միջուկային կարգավիճակը վերականգնելու հարցին: 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ պատրաստ են սպառազինություն մատակարարել Ուկրաինային: