Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները առաջարկել են դադարեցնել լրատվական Euronews հեռուստաալիքի հեռարձակումը Ռուսաստանի տարածքում:

Նման առաջարկով «Ռոսկոմնադզոր»-ին դիմել է «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր Միխայիլ Մարկելովը:

 «Իզվեստիա» թերթը հայտնում է, որ նման առաջարկի  պատրվակը սեպտեմբերի 12-ին Euronews-ով ցուցադրված սյուժեն էր.  ուկրաինացի զինվորականները կրակել էին Ադոլֆ Հիտլերի տեսքով նկարված Վլադիմիր Պուտինի դիմանկարի վրա: Ըստ պատգամավոր Մարկելովի` Euronews-ի ռեպորտաժը ատելություն եւ թշնամություն է հրահրում եւ ոտնահարում բոլոր ռուսների արժանապատվությունը: 

Հիշեցնենք,  օգոստոսին հեռուստաալիքի դեմբողոք էին ներկայացրել նաեւ Ուկրաինայի իշխանությունները: Ուկրաինայում անջատել էին Euronews-ի ռուսալեզու տարբերակի հեռարձակումը, քանի որ կարծել էին, թե այն «ռուսական քարոզչության գործիք է»: