Այս տարի սեպտեմբերին շահագործման կհանձնվի անկախության տարիներին Հայաստանում կառուցված առաջին` Մարմարիկի ջրամբարը: Նրա տարողունակությունը կազմելու է 22-23 մլն խորանարդ մետր, որը մասամբ կնվազեցնի Սեւանից ջրի բացթողումը:
Ջրամբարն ունենալու է նաեւ հակահեղեղային նշանակություն: Մարմարիկի ջրամբարը փլուզվել էր 1974 թ.։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2006 թ.` ՀԲ ֆինանսավորմամբ: Ջրամբարի կառուցման ընդհանուր արժեքը կազմել է 4.5 մլրդ դրամ (մոտ 12-13 մլն դոլար):
Ըստ Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի` այս տարի Հայաստանի բոլոր ջրամբարները լիքն են ջրով, ինչը տեղումների առատության հետեւանք է: Տեղումների հետեւանքով գյուղացիական տնտեսությունների կողմից ոռոգման ջրի նկատմամբ մեծ պահանջարկ մինչեւ հիմա չի եղել, ոռոգման սեզոնը սկսվել է բավական ուշացումով:




























