Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երթեւեկությունը դադարեցվելու է 10 օրով:

Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից: Պատճառը ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրում (Ձորագետ գյուղի մոտ) փլուզված հենապատի եւ հողային պաստառի վերականգնման շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկության անվտանգության ապահովումն է: Ճանապարհը փակվելու է հունիսի 22-ի ժամը 9:00-ից:

Միջպետական այդ ճանապարհահատվածի վերականգնման ընթացքում կսահմանվեն տրանսպորտային երթեւեկության  այլընտրանքային երթուղիներ հետեւյալ ուղղություններով` Երեւանից Վրաստանի սահման (Բագրատաշեն) ուղեւորվելու համար կգործի Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն երթուղին, իսկ Վանաձորից Վրաստանի սահման (Բագրատաշեն) ուղեւորվելու համար` Վանաձոր-Դիլիջան-Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: