Շիա խռովարարներին (հոուսիտներ) հաջողվել է ճեղքել անվտանգության ուժերի պաշտպանությունը եւ մտնել Սանա:

Հոուսիտները քաղաքի հյուսիսարեւմտյան ծայրամաս էին հասել դեռեւս չորեքշաբթի, դաժան մարտեր էին բռնկվել հինգշաբթի առավոտյան:

Ըստ տեղեկությունների՝ խռովարարները շարժվում են Աս Սալյասին փողոցով, որը քաղաքի առանցքային զարկերակներից է, այնտեղի համալսարանից ոչ հեռու լսելի են պայթյուններ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հոուսիտները ինքնակոչ իմամ Ալի Հուսեյն ալ Հոուսիի հետեւորդներն են, որը 2004թ. մայիսին հակակառավարական ապստամբություն էր բարձրացրել:

Նրանք զեյդիտների համայնքից են, որոնք մեծամասնություն են կազմում երկրի հյուսիսային շրջաններում: Խռովարարները պնդում են, որ իրենց խնդիրն է գերազանցապես սուննիական երկրում շիա մահմեդականների իրավունքների ընդլայնումը: