Սկսվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի  աշխատանքային անցն ԱՄՆ, Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Պորոշենկոն այցի շրջանակում արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Վաշինգտոնում նախատեսվում է նաեւ Պորոշենկոյի  հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի հետ, փոխանցում է Korrespondent.net-ը:

Պորոշենկոն ելույթ կունենա նաեւ Սենատի եւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում: Նախատեսված է հարցազրույց նաեւ CNN հեռուստաալիքին, ինչպես նաեւ ելույթ Ատլանտյան խորհրդում: 

Սպասվում է, որ Պյոտր Պորոշենկոն հինգշաբթի կավարտի այցն ԱՄՆ եւ  կվերադառնա Ուկրաինա: