Չինաստանի դատարանը բժիշկներին եւ հիվանդանոցի ղեկավարությանը կաշառելու համար բրիտանական դեղագործական ընկերությանը տուգանել է ռեկորդային՝ մոտ կես միլիարդ դոլարով:

Չինական իշխանությունները պնդում են, որ GlaxoSmithKline ընկերությունը՝ կաշառքների միջոցով է առաջխաղացրել իր արտադրանքը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընկերության մի քանի ղեկավարներ, այդ թվում՝ ընկերության չինական ստորաբաժանման ղեկավար Մարք Ռեյլին դատապարտվել են 2-4 տարվա ազատազրկման:

Ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել չինական կառավարությանն ու քաղաքացիներին: