Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նա լիովին բավարարաված է ԱՄՆ-ի կողմից արված առաջարկություններով:  Այդ մասին նա հայտարարել է Բարաք Օբամայի հետ Վաշինգթոնում հանդիպումից հետո CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

 «Մենք շատ ավելին ստացանք, քան խնդրել էինք», - հայտարարել է նախագահը:

Սակայն, ինչպես հաղորդում է հեռուստաընկերությունը, ավելի ուշ, նա խոստովանել է, որ Օբաման չի համաձայնել Ուկրաինային ԱՄՆ-ի հատուկ դաշնակցի կարգավիճակ տրամադրել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ ունենալով, Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան կանգնած է աշխարհի վերափոխելու փորձի կենտրոնում: