Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նվեր Ո.-ն մեղադրվում է անչափահասին բռնաբարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ապրիլի 24-ին ժամը 23:30-ի սահմաններում Նվերը անչափահաս աղջկա նկատմամբ, շենքի մոտ բռնություն է գործադրել եւ տալով բռնության գործադրման սպառնալիք՝ նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Նվերին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է ազատազրկում՝ չորսից տասը տարի ժամկետով: Նվերը կալանավորված է:
Գործը քննվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին:





























