Կողբ-Նոյեմբերյան ճանապարհի 1-ին կմ-ին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: