ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Դեր Զորում հայկական եկեղեցու ավերումը:

«Ես խստորեն դատապարտում եմ Սիրիայում «Իսլամական պետության»  գրոհայինների կողմից Հայոց ցեղասպանության հուշակոթողի ավերումը»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, ավելի վաղ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խստորեն դատապարտել էր  սեպտեմբերի 21-ին Դեր Զորի «Սրբոց Նահատակաց» հայկական եկեղեցու ավերումը: Էդվարդ Նալբանդյանը նաեւ միջազգային հանրությանը կոչ էր արել անմիջապես դադարեցնել եւ արմատախիլ անել քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտ՝ կտրելով դրա սնուցման, ֆինանսավորման, աջակցության, հովանավորման ուղիները: