Ճապոնիայի դեսպանատունը չի հաստատել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հետաձգելու մասին տեղեկությունները, հաղորդում է INTERFAX.RU-ն:
«Դեռեւս ոչ մի որոշում ընդունված չէ: Ճապոնիայի կառավարությունը դիտարկում է այդ հարցը: Փաստը սա է», - նշել է Մոսկվայում ճապոնական դիվանագիտական ներկայացուցչության նախարար-խորհրդական Օցուկի Կոտարոն:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ճապոնական աղբյուրներին, հաղորդել էին, որ Ճապոնիան ԱՄՆ-ի խնդրանքով չեղարկել է Պուտինի հրավերը:





























