Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հատուկ գործընկերոջ կարգավիճակ ստանալ: Ուկրաինայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը «Ուկրաինա 112» հեռուստաալիքի եթերից հայտարարել է, որ ԱՄՆ-ի սենատի կողմից համապատասխան որոշումը կընդունվի նոյեմբերին:

«Այժմ ԱՄՆ-ում նախընտրական ժամանակահատված է, ուստի մոտ ժամանակներս սենատի նիստերում վերջնական որոշման ընդունում չի սպասվում: Մենք հույս ունենք, որ նոյեմբերին սենատը կկարողանա նման ամբողջական բանաձեւ ընդունել», - պատմել է Պերեբիյնիսը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն մերժել է Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հատուկ գործընկերոջ կարգավիճակ ստանալու խնդրանքը: