Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետի հարակից տարածքում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1940 թ. ծնված Վալերի Հ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 8-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:





























