Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հուլիսի 18-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող «Օրանժ Արմենիա» սպասարկման կենտրոնից գողացել են «Սամսունգ» տիպի բջջային հեռախոս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արմենուհի Մ.-ն, որը հրավիրվել է բաժին եւ տվել խոսովանական ցուցմունք:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: