Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ալավերդի քաղաքից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Արթուր Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին եւ 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասերի մեղադրանքով: