Կառավարության վաղը՝ սեպտեմբերի 25-ին, կայանալիք նիստի օրակարգում Սյունիքի մարզպետի նշանակման հարց այս պահի դրությամբ չկա: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Եթե վերջին պահին այդ հարցը չմտցվի օրակարգ, ինչի հավանականությունը շատ քիչ է, հավանաբար այդ նշանակումը կլինի մյուս շաբաթ:

Նշենք, որ վերջին երկու շաբաթներին Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ չի գումարել  նախագահի զբաղվածության, մասնավորապես՝ արտերկիր այցերի պատճառով: