Մեծ Բրիանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգի հետ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի թեմայով զրուցելիս անսպասելիորեն ասել է, որ Էղիսաբեթ 2-րդ թագուհին, իմանալով քվեարկության արդյունքները, ուրախությունից մլռտացել է:
Խոսակցությունը տեղի է ունեցել, երբ վարչապետն ու նախկին քաղաքապետը մտել են ՄԱԿ-ի շտաբ-բնակարան: Սակայն բրիտանացի վարչապետը չի կասկածել, որ լրագրողներն այդ պահին նրան նկարահանում եւ խոսքերը ձայնագրում են:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայում հանրաքվեն տեղ է ունեցել սեպտեմբերի 18-ին. բնակչության 55%-ը մերժել է անկախության գաղափարը, սակայն 45%-ը՝ 1 մլն 600 հազար մարդ, քվեարկել են Մեծ Բրիտանիայից առանձնանալու օգտին, ինչը, փորձագետների կարծիքով, շատ բարձր ցուցանիշ է:





























