«Յանդեքս.Վարպետ» ծառայությունն արդեն գործում Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում: Դրա օգնությամբ կարելի է  «1 ժամով ամուսին», կենցաղային տեխնիկայի վերանորոգում, համակարգչային օգնություն, սուրհանդակ, տեղափոխման օգնություն եւ այլ ծառայություններ պատվիրել:

Ինչպես խոստանում են մշակողները, ծառայությունից օգտվելը շատ պարզ է:  Պատվերն իրականացնելուց հետո օգտատերը կարող է գնահատել աշխատանքի որակը, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ծառայությունը մշակողների խոսքով՝ «Յանդեք»-ում գործում է որակի վերահսկողության ծառայություն, ուստի բոլոր կատարողները փորձարկված են: