Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան սեպտեմբերի 24-ին մեկօրյա այցով կգտնվի Հայաստանում: Այցի շրջանակում Իրակլի Ալասանիան կհանդիպի հայաստանցի գործընկեր Սեյրան Օհանյանի հետ, փոխանցում է «Գռուզիա Online»-ը:

Դռնփակ հանդիպմանը նախատեսվում է քննարկել պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունը եւ հեռանկարները: Կքննարկվեն նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: