Ճապոնիայի ֆինանսական պատժամիջոցները վերաբերում են ռուսական մի քանի խոշոր բանկերի, այդ թվում՝ «Խնայբանկին», «Գազպրոմբանկին», «Ռոսսելխոզբանկին», «ՎՏԲ»-ին եւ «Վնեշէկոնոմբանկին», փոխանցում է Lenta.ru-ն:
ՌԴ ԱԳՆ-ն ատժամիջոցներին ի պատասխան հայտարարել է, որ «հիասթափված է» Տոկիոյի գործողություններից եւ դրանք դիտում է որպես «ոչ բարեկամական» քայլ:
Հիշեցնենք, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների առաջին փաթեթը Տոկիոն ընդունել էր մարտի 18-ին Ղրիմի միակցումից հետո: Պատժացուցակն ընդլայնվել էր ապրիլի 29 –ին:
Սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի կառավարության աղբյուրները հայտարարել էին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին, սակայն ավելի ուշ տեղեկությունը հերքվել էր:




























