Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 24-ին, ժամը 10.25-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի լաբորատորիայում առկա են չշահագործվող քիմիական նյութեր, որոնց տեղափոխման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել քիմիկ-հետախույզ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Դպրոցի քիմիայի դասասենյակի պահեստից չշահագործվող քիմիական նյութերը տեղափոխվել են ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Լ.Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ:





























