ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հոկտեմբերի գագաթաժողովի նախապատրաստման հարցեր, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` տեղադրելով Նյու Յորքի հանդիպման լուսանկարը:
«ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում` հոկտեմբերի գագաթաժողովին նախապատրաստվելու համար»,- գրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտգործնախարարները եւ միջնորդները շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերի քննարկումը: Համանախագահները տեղեկացրել են հոկտեմբերին տարածաշրջան այցելելու իրենց մտադրության մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախատեսվում է Փարիզում:





























