Ռուսաստանում Ազովի մերձափնյա տարածքում մոտ 500 տուն է հայտնվել ջրածածկ գոտու մեջ: Մոտ 200 մարդ է տարհանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 23-ին Կրասնոդարի երկրամասում փոթորկի նախազգուշացում է արվել, չորեքշաբթի աղետի հետեւանքով մի քանի շրջաններում էլեկտրափոխանցման գծեր, շենքերի կտուրներ են վնասվել, տապալվել են ծառեր:
«Այժմ շատ բարդ իրավիճակ է Եյսկի շրջանում, այնտեղ 15 հազար մարդ ուժեղ քամու հետեւանքով առանց լույս է մնացել», - ասել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Տկաչովը:




























