Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սպտեմբերի 24-ին, ժամը 15.32-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մարզպետարանի մոտակա շենքի բնակարաններից մեկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.47-ին, մարվել՝ 16.07-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում:
Այրվել են Մ. Ա.-ի բնակարանի խոհանոցը՝ 6 քմ, լոգասենյակը՝ 3 քմ, միջանցքի եւ հյուրասենյակի դռները:




























