ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 10-րդ նիստը, որտեղ ըստ հաստատված օրակարգի՝ քննարկվել եւ հավանության են արժանացել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրինագիծը եւ Հայաստանում տեսչական համակարգի օպտիմալացման հայեցակարգը:
Oրինագծի նպատակն է տեսչական արդյունավետության բարձրացումը եւ համակարգի օպտիմալացումը: Նշվել է, որ օրենքի նախագծում ներառվել են մի շարք գերատեսչությունների առաջարկությունները:
Հայեցակարգում ներկայացված են այս բնագավառում առաջիկա տարիների ընթացքում նախատեսվող բոլոր գործողությունները:
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել օրինագծի եւ հայեցակարգի մշակման աշխատանքներին մասնակցած շահագրգիռ մարմինների, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին եւ կարեւորել տեսչական համակարգի արդյունավետ աշխատանքը:






























