Սեպտեմբերի 24-ին, ժամը 13.38-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ dեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 35-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.31-ին, մարվել՝ 18.50:

Այրվել է 500 հակ անասնակեր: