Իրանցի ինժեներները մշակել եւ ՊՆ-ին են ներկայացրել նոր անօդաչու օդանավեր, որոնք ունեն «օդ-օդ» դասի հրթիռներ, հայտնում է Agence France-Presse-ը:

Նոր սարքը ներկայացվել է Իրաքի դեմ պատերազմի ավարտի 26-ամյակի տոնակատարության օրը: Փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներն արդեն ավարտվել են:

Ըստ Իրանի պաշտպանության փոխնախարար, գեներալ Ամիր Խաթամիի՝ անօդաչու սարքը ընդունակ է պայքարել ցանկացած տեսակի օդային թիրախների դեմ, այդ թվում՝ կործանիչների, այլ անօդաչուների, ուղղաթիռների դեմ: Նոր սարքի մասին տեխնիկական մանրամասներ չեն հաղորդվում: Շնորհանդեսը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով, սակայն միջոցառման անցկացման վայրը գաղտնի է պահվում, փոխանցում է  Lenta.ru-ն:

Իրանի պաշտպանական արդյունաբերությունը  2010թ.-ից ակտիվ զբաղվում է տարատեսակ անօդաչուների ստեղծմամբ, որոնցից մի քանիսը հրթիռային հագեցվածությամբ են, իսկ գործողության հեռահարությունը շուրջ 1000 կմ է: