Թուրքիան մշտապես դեմ կարտահայտվի ահաբեկչությանը, ճնշումներին, սպանություններին եւ հատկապես՝ երեխաների սպանություններին: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ նրա՝ Թուրքիան պատրաստ է աջակցել տարածաշրջանի խաղաղությանը, ինչ էլ դա արժենա, եւ կպայքարի ժողովրդավարության եւ բարգավաճման համար:

Իր խոսքում Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան դեմ է հակասեմականությանը եւ ռասայական խտրականությանը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան ինքն էլ արդեն 30 տարի ահաբեկչության զոհ է

Թուրքիայի նախագահը նաեւ անդրադարձել է Կիպրոսի հարցին եւ ղարաբաղյան հակամարտությանը: «Որպես երկիր՝ Թուրքիան ցանկանում է տեսնել Կիպրոսի հարցի լուծումը, ադրբեջանական տարածքների օկուպացման վերջը: Որպես երկիր մենք մշտապես Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կոչ ենք արել»,- հայտարարել է Էրդողանը: