Մերձմոսկվայում ՀՀ չորս քաղաքացու են ձերբակալել Կալուգայի մարզում բանկի վրա կատարված ավազակային հարձակման եւ 18 մլն ռուբլի հափշտակելու համար, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն:
Ըստ իրավապահների՝ զինված կողոպուտը տեղի է ունեցել 2014թ. օգոստոսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հանցագործության կասկածյալները ձերբակալվել են: Նրանք ՀՀ չորս քաղաքացիներ են՝ 36-44 տարեկան», - ասված է հաղորդագրությունում:
Խուզարկության ընթացքում ոստիկանները կասկածյալներից առգրավել են տրավմատիկ ատրճանակ, հեռախոսներ, սիմ-քարտեր եւ հեռակապեր, նշված է հաղորդագրությունում:
Քրեական գործ է հարուցվել «Ավազակային հարձակում» հոդվածով: Կասկածյալներին կարող է մինչեւ 15 տարվա ազատազրկում սպառնալ:




























